G7-ի գրեթե բոլոր երկրները պարտքի սպասարկման վրա ավելի շատ են ծախսում, քան պաշտպանության. Scope Ratings

Bloomberg-ի փոխանցմամբ՝ Scope Ratings-ի տվյալներով պարտքի սպասարկման ծախսերը գերազանցում են պաշտպանական բյուջեները G7-ում՝ բացառությամբ Գերմանիայի և Կանադայի։ Գործակալության գնահատմամբ՝ G7-ի բոլոր երկրներում, բացի Գերմանիայից, պետական պարտքը բարձր է ՀՆԱ-ի 100%-ից։

Փորձագետները նշում են, որ փոխառությունների սպասարկման արժեքի աճը մեծացնում է խոցելիությունը եկամտաբերությունների բարձրացման նկատմամբ։ Էյկո Զիվերտը ընդգծում է, որ բարձր պարտքն ու մեծ առաջնային պակասուրդները զգայուն են դարձնում ֆինանսները շուկայի պայմանների փոփոխություններին։

Scope Ratings-ը կանխատեսում է, որ 2026-ին տոկոսների վճարումները կհասնեն պաշտպանական բյուջեի 193%-ին Իտալիայում և 105%-ին Մեծ Բրիտանիայում։ Այլ կանխատեսմամբ՝ առաջիկա հինգ տարում դրանց բեռնվածությունը կառավարական եկամուտների նկատմամբ կմոտենա պատմական առավելագույններին ԱՄՆ-ում, Չինաստանում, Ճապոնիայում և Ֆրանսիայում։

Share This