Արևմուտքի երկրները գնում են դեպի վերացում. Մասկ
Արևմուտքի երկրները գնում են դեպի վերացում, գրել է ամերիկյան ձեռնարկատեր Իլոն Մասկը։ «ԵՄ 27 երկրներից 21-ում մահացությունը գերազանցում է ծնելիությանը։ Արևմուտքի երկրները գնում են դեպի վերացում»,— գրել է Մասկը։
Այսպես է նա արձագանքել ՄԱԿ-ի ծնելիության վիճակագրությանը, որը ցույց է տալիս ծնելիության գործակցի անշեղ նվազում 1950 թվականից ի վեր աշխարհի խոշորագույն տնտեսություններում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, Կորեայի Հանրապետությունում, Ֆրանսիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում և Ճապոնիայում։
