Եմենի «Անսար Ալլահ» խմբավորումը, Բաբ էլ-Մանդեբի նեղուցով անցնելու դիմաց, մտադիր է վճար սահմանել առևտրային նավերի համար. Զաքարյան

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը գրել է, որ «Reuters»-ի տվյալներով Եմենի «Անսար Ալլահ»-ը մտադիր է վճար սահմանել Բաբ էլ-Մանդեբով անցնող առևտրային նավերի համար։

Նրա խոսքով, նախաձեռնությունը քննարկվել է հութիների պատվիրակության Թեհրան կատարած այցի ընթացքում, իսկ գաղափարը ծագել է Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակման և հարձակումների հայտարարությունից հետո։ Նշվում է, որ նեղուցով կատարվում է նավթի համաշխարհային մատակարարումների 10–12%-ը։

Զաքարյանը նաև հայտնում է, որ Սաուդյան Արաբիայի ՊՆ-ն հայտարարել է «Ծովային անվտանգության ապահովման բազմազգ կոալիցիա» ստեղծելու հարցով հանդիպման մասին՝ Պարսից ծոցում, Կարմիր ծովում և Ադենի ծոցում անվտանգությունը ամրապնդելու նպատակով։ Ըստ նախարարության, գաղափարին աջակցել է Մերձավոր Արևելքի տասներեք պետություն։

Share This