2-ամյա երեխայի հետ երիտասարդ մայրն անօգնական վիճակում է հայտնվել Երևանում
Ըստ տարածվող տեղեկությունների՝ Երևանի Անաստաս Միկոյան փողոցում՝ «Ֆլեշ» բենզալցակայանի հարակից տարածքում, երիտասարդ կինն իր 2-ամյա երեխայի հետ հայտնվել է անօթևան և ծայրահեղ ծանր սոցիալական վիճակում։ Նշվում է, որ նրանք կապի որևէ միջոց չունեն, ինչի հետևանքով օգնություն խնդրելն էլ դժվարացել է։
Եթե որևէ մեկը կարող է ժամանակավոր կացարան տրամադրել կամ ունի ֆերմա, հողամաս կամ աշխատանք, որտեղ կինը կկարողանա միաժամանակ ապրել և աշխատել, խնդրում ենք արձագանքել։
Ambion.news-ը պատրաստ է հրապարակել նաև այն անձանց կամ կազմակերպությունների տվյալները, որոնք ցանկություն կունենան աջակցել մորն ու փոքրիկին։ Եթե տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, նույնիսկ մեկ արձագանքը կարող է փոխել այս ընտանիքի ճակատագիրը։
