Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հանձնարարությամբ մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը և մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուներն այցելել են Ախուրյան համայնքի Ախուրյան, Ազատան և Բասեն բնակավայրեր՝ տեղում ծանոթանալու հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի ընթացքին։
🚜Այցի ընթացքում պատասխանատուները հետևել են դաշտային աշխատանքների կազմակերպմանը, զրուցել գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների և կոմբայնավարների հետ։ Քննարկվել են բերքի տեղափոխման, պահեստավորման և իրացման հետ կապված հարցեր։
Մարզի տարբեր բնակավայրերում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության աճ։
Շիրակի մարզում 2026 թվականի բերքի համար այսօրվա դրությամբ կատարվել է շուրջ 19 551 հեկտար աշնանացան ցորենի ցանք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 8 407 հեկտարով։
🌱ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող «Բուսաբուծության աջակցության» ծրագրի շրջանակում մարզի 3 019 շահառուների կողմից իրականացվել է շուրջ 13 000 հեկտար ցանք, որի փոխհատուցման ընդհանուր գումարը կազմում է շուրջ 1,04 միլիարդ դրամ։
