ԱՄՆ պետքարտուղարությունը հաստատել է Կոնստանտին Սոկոլովի նշանակումը՝ 200 մլն դոլարանոց TRIPP+ հիմնադրամի նախագահի պաշտոնում
Գործարար Կոնստանտին Սոկոլովը կնշանակվի TRIPP+ ձեռնարկատիրական հիմնադրամի նախագահ, որը կվերահսկի Կենտրոնական Ասիայի առևտրային միջանցքի համար նախատեսված ավելի քան 200 միլիոն դոլարի միջոցները, հաղորդում է The Guardian–ը:
Պարբերականի տվյալներով՝ Սոկոլովի նշանակումը հաստատել է ԱՄՆ պետքարտուղարությունը։
Նշվում է, որ նա Դոնալդ Թրամփի կողմից հիշատակված 36 դոնորներից մեկն է, որոնք ընդհանուր առմամբ ավելի քան 350 միլիոն դոլար են հատկացրել Սպիտակ տան «պարահանդեսային դահլիճի» նախագծին։
