Գյումրու արտահերթ ընտրությունները՝ խոշորացման անվան տակ․ Կարեն Սիմոնյան
Գյումրիում հնարավոր արտահերթ ընտրությունները կարող են անցկացվել համայնքի խոշորացման գործընթացի անվան տակ, ինչը դատապարտելի է, հայտարարել է «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ այդ դեպքում կարող է ստացվել, որ գյումրեցիների տված քվեն անտեսվի։ Սիմոնյանը նշել է, որ հնարավոր տարբերակներից մեկը փոքր համայնքի միացումն է Գյումրիին՝ նոր ընտրություններ անցկացնելու նպատակով, իսկ մյուսը՝ ավագանու միջոցով գործընթաց նախաձեռնելը։
Նա ընդգծել է, որ ցանկացած որոշում պետք է հաշվի առնի Գյումրու շուրջ 30 հազար ընտրողների շահերը։
