Վարազդատ Վարդանյանը անմահացել է 2022-ի սեպտեմբերի 13-ին Վարդենիսի դիրքերում
Պայմանագրային զինծառայող Վարազդատ Վարդանյանը զոհվել է 2022-ի սեպտեմբերի 13-ին Վարդենիսի դիրքերում։ Մայրն՝ տիկին Գայանեն, հիշում է վերջին խոսակցությունը սեպտեմբերի 12-ին և ասում է, թե մինչ այժմ սպասում է նրա զանգին։
Նա ծնվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ակունք գյուղում, սովորել Վարդենիսում, մասնագիտացել որպես եռակցող, 2013-ին ծառայել է Արցախում՝ Հադրութում, հետագայում պայմանագրային էր Վարդենիսում, պարգևատրվել պատվոգրերով։ Մայրը ասում է՝ իրեն ապրելու ուժ տալիս են երկու թոռնիկները։
Մասնակցել է 44-օրյա պատերազմին և ստացել «Քաջարի մարտիկ» կրծքանշան։ Ադրբեջանի 2022-ի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի հարձակման ընթացքում նա զոհվել է, որոնվել է ավելի քան մեկ ամիս, հետմահու պարգևատրվել «Մարտական ծառայություն» մեդալով և հուղարկավորվել Ակունքի պանթեոնում։
