Սկսվել է Հայաստանի գրողների միության հերթական 15-րդ համագումարը․ պատմության այս օրը (հուլիսի 4)

2009-ին սկսվել է Հայաստանի գրողների միության 15-րդ համագումարը, որը սպասումներին հակառակ հաշտ ու խաղաղ է անցել։ Գրողների միության նախագահ է վերընտրվել Լևոն Անանյանը։

1919-ին ստեղծվել է Հայաստանի Ազգային գրադարանը, 1999-ին առաջին անգամ նշվել է դրա օրը, 2003-ին Երևանում բացվել է Առնո Բաբաջանյանի արձանը, 2022-ին պատգամավոր Արթուր Ղազինյանը վայր է դրել մանդատը։

Օրը նաև նշվում է որպես ԱՄՆ Անկախության օր, Իտալիայում՝ Գարիբալդու օր, Ուկրաինայում՝ Դատական փորձագետի օր։

Share This