«Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը տարածել է հայտարարություն՝ անդրադառնալով ճգնաժամային բարոյահոգեբանական մթնոլորտին ու տնտեսական վտանգներին։ Նրա խոսքով, ընտրություններից հետո խորացել են չարությունը, լարվածությունն ու պառակտումը։
Նա նշում է, որ իրական փոփոխությունները հնարավոր են համախմբման պայմաններում, իսկ կադրային քաղաքականությունն ու հասարակության բաժանումները խոչընդոտում են լուծումներին։ Քննադատվում է տնտեսության «ռուսամետ»-«արևմտամետ» բաժանումը։
«Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները», զգուշացնում է Ծառուկյանը՝ հավելելով, որ ինքնախաբեության դեպքում կարող է փլուզվել իրական տնտեսությունը։ Նրա ասելով, դրա հետևանքով վտանգվում են գյուղացին, գործարարները և բյուջեն։
