Էկոլոգիական «հեղափոխություն» Սյունիքում. գյուղերը հրաժարվել են վառելափայտից

«Փաստ» օրաթերթի տվյալներով, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2024-ին մեկնարկած էներգետիկ նախագծով ազդակիր բնակավայրերում անցում է ապահովում էկոլոգիապես մաքուր ու խնայողական տեխնոլոգիաների։ Այս ռազմավարական ծրագրերի համար հատկացվել է ավելի քան 227 միլիոն դրամ։

Իրականացվել է 273 արևային ֆոտովոլտային կայանի և 227 արևային ջրատաքացուցիչի տեղադրում՝ Սյունիք, Սզնակ, Դիցմայրի, Խորձոր և Բարգուշատ բնակավայրերում։ Բացի այդ, 51 արևային ջրատաքացուցիչ տրամադրվել է Արծվանիկ, Սևաքար, Չափնի, Աճանան և Ըրկենանց գյուղերի բազմազավակ ընտանիքներին։

Ծրագիրը բնակիչներին տվել է ֆինանսական խնայողություն՝ էականորեն նվազեցնելով կոմունալ ծախսերը, և բերել է էկոլոգիական հեղափոխության՝ վառելափայտից ամբողջական հրաժարմամբ ու մաքուր, անվտանգ, կայուն էներգիայի անցումով։ Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Share This