Brent նավթը թանկացել է՝ մեկ բարելը 72,24 դոլար

Ուրբաթ նավթի գինը չափավոր բարձրանում է ԱՄՆ-ում ոչ աշխատանքային օրվա պատճառով առևտրի ցածր ակտիվության ֆոնին։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent-ի սեպտեմբերյան ֆյուչերսը կազմում է 72,24 դոլար մեկ բարելի համար՝ նախորդ փակման համեմատ ավելացնելով 0,44 դոլար (0,61%). Հինգշաբթի դրանք աճել էին 0,23 դոլարով (0,32%)՝ հասնելով 71,8 դոլարի։

NYMEX-ի էլեկտրոնային առևտրում WTI-ի օգոստոսյան ֆյուչերսները թանկացել են 0,35 դոլարով (0,51%)՝ մինչև 69,04 դոլար։ Նախորդ սեսիայի արդյունքներով դրանք ավելացել էին 0,11 դոլարով (0,16%)՝ մինչև 68,69 դոլար։

Share This