Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ»
«Փաստ»-ը գրում է, որ Մոլդովայի վարչապետ Ալեքսանդրու Մունտեանուն հայտարարել է հրաժարականի մասին՝ նշելով, թե այլևս չի կարող պահպանել իր սկզբունքներն ու համոզմունքները։ Թերթի գնահատմամբ, տնտեսական ճգնաժամը՝ գազի և էլեկտրաէներգիայի բարձր գների ու բողոքի ցույցերի ֆոնին, ինչպես նաև ընդդիմության մեղադրանքները արևմտամետ կառավարության հասցեին, նախադեպ են քաղաքական պատասխանատվության տեսանկյունից։
Թերթը զուգահեռ է անցկացնում Հայաստանի հետ՝ պնդելով, որ արտաքին վեկտորի փոփոխությունն ու հարաբերությունների սառեցումը ազդում են ներսում, մինչդեռ ղեկավարությունը վարում է այլ ուղեգիծ։
«Փաստ»-ի փոխանցմամբ, Հայաստանում անտեսվում է տնտեսական ճգնաժամը, գյուղացիական բերքը փչանում է արտահանման սահմանափակումների ու ցածր սպառման պատճառով, կառավարությունը ըստ էության չի օգնում։ Թերթը գրում է, որ իշխանությունները հանրային օրակարգը լցնում են Ուրսուլա ֆոն դեր Լայենի «հեռանկարային» խոստումներով, որոնք չեն լուծում իրացման ու վարկերի հարցերը։
