Կասեցվել է «Շիրակ Վելլի» կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգմամբ «ԱԱ Տրանզիտ» ՍՊ ընկերությանը պատկանող «Շիրակ Վելլի» կաթնամթերքի արտադրամասում (ՀՀ, Շիրակի մարզ, ք․ Գյումրի) արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ։ Մասնավորապես, արտադրական շինության առաստաղը եղել է ոչ նորոգ, առկա է եղել կեղտի կուտակում և մասնիկների թափվելու հնարավորություն։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ արտադրական գործունեությունը կասեցվել է։ Արձանագրված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ։

Share This