ՍԴ-ն պահանջել է ԱԱԾ-ից ներկայացնել ՀՀ սահմանը հատած անձանց վերաբերյալ տվյալներ

ՍԴ-ն մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի միջնորդությունը։ Աշխատակարգային որոշմամբ ԿԸՀ-ից պահանջվել է մինչև հունիսի 24-ը, ժամը 18։00-ը, ներկայացնել 2026-ի հունիսի 7-ի ԱԺ ընտրություններին մասնակցած, տվյալներն ու քվեարկության վայրը գաղտնի պահված 16.738 անձանց վերաբերյալ ամբողջական տվյալներ, ժամանակավոր հաշվառումից հանվածների թվը, 18-23 տարիքային խմբի թվաքանակը, ինչպես նաև կիրառված վերահսկողական մեխանիզմները կրկնակի քվեարկությունը բացառելու համար։

ՍԴ-ն պահանջել է նաև պարզաբանումներ այն մասին, որ ձեռքով ներմուծման արդյունքում տպված քվեարկության կտրոնների թիվը կազմել է 79.125, այդ դեպքերի հիմքում եղած փաստաթղթերի, ընտրողի նույնականացման պատշաճության և ռիսկերի բացառման մեխանիզմների վերաբերյալ։

Share This