Բյուրեղավանում ծառը արմատից պոկվել ու ընկել է կայանված «Nissan»-ի վրա

Այսօր, հունիսի 24-ին, Կոտայքի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 09:00-ի սահմաններում Բյուրեղավան քաղաքի «Բելգաս» ՍՊԸ-ի դիմաց ծառը արմատից պոկվել ու տապալվել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այն ընկել է կայանված «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վրա, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկներ Ջուլիետա Առուշանյանն ու Նարեկ Սահակյանը, ինչպես նաև ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։ Ոստիկանության Նաիրիի բաժնում փաստաթղթեր են կազմվում, պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։

Share This