Թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մշակման դեպքներ են բացահայտվել Երևանում, Սևանում ու Տաշիրում
Հունիսի 18-ին, ժամը 02:20-ի սահմաններում, Շերամի փողոցում պարեկները ձերբակալել են տարօրինակ վարք դրսևորած մի երիտասարդի՝ թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով, տեղափոխել Մալաթիայի բաժին, որտեղ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 3,16 գ մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ և մոխրացած հետքերով կաթուցիչ։ Երևանի 25-ամյա բնակիչը կազմված փաստաթղթերով ներկայացվել է նախաքննական մարմին։
Ժամը 23:10-ի սահմաններում Երևան–Սևան–Իջևան ճանապարհի 70-րդ կմ-ում պարեկները նույն կասկածանքով ձերբակալել և Սևանի բաժին են տեղափոխել 38-ամյա տղամարդու, որի մոտ հայտնաբերվել է թմրանյութի նմանվող կիսամոխրացած զանգվածով կաթուցիչ՝ ընդհանուր 5,5 գ քաշով։ Բացատրական աշխատանքի արդյունքում Երևան քաղաքի 38-ամյա բնակիչը հայտնել է, որ այն մարիխուանա է՝ անձնական օգտագործման համար, և նյութերը ներկայացվել են նախաքննական մարմին։
