Ֆինանսների նախարարին նվիրել են Լոնդոնի թռիչքի տոմս՝ մասնավոր ինքնաթիռով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը գրում է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նվերների հաշվառման ձևաթղթում ՀՀ ֆինանսների նախարարի անունով հայտարարագրվել է 567 հազար 463 դրամ արժեքով նվեր՝ մասնավոր ինքնաթիռով թռիչք դեպի Լոնդոն։ Նշվում է, որ այն տրամադրել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն՝ բանկի՝ Լոնդոնի ֆոնդային բորսայի առաջատար ինդեքսում ընդգրկման առիթով։
Թերթը հարցեր է բարձրացնում այցի ֆինանսավորման ձևաչափի, արժեքի հաշվարկման մեթոդաբանության և շահերի բախման հնարավոր ռիսկերի վերաբերյալ՝ ընդգծելով, որ նվերը հայտարարվել է օրենքով նախատեսված կարգով։
