Չեխական Օստրավա քաղաքի հիվանդանոցներից մեկում հրաձգություն իրականացրած անձն ինքնասպան է եղել

Չեխայի հյուսիս-արևելյան Օստրավա քաղաքի համալսարանական հիվանդանոցում կրակ բացած տղամարդն ինքնասպան է եղել ձերբակալությունից առաջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Նրա ինքնությունը պարզվում է:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, կրակը բացվել է տեղական ժամանակով առավոտյան ժամը 7-ի սահմաններում, վնասվածքաբանության բաժանմունքում:

Չեխիայի Մորավսկոսիլեզսկի երկրամասի (այստեղ է գտնվում Օստրավա քաղաքը) ղեկավար Իվո Վոնդրակը տեղեկացրել է 6 զոհի մասին:

Օստրավայում կատարված հարձակումը դարձել է երկրորդ ամենախոշոր զանգվածային սպանությունը Չեխիայի ժամանակակից պատմության մեջ:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )