Չեխական Օստրավա քաղաքի հիվանդանոցներից մեկում հրաձգություն իրականացրած անձն ինքնասպան է եղել
Չեխայի հյուսիս-արևելյան Օստրավա քաղաքի համալսարանական հիվանդանոցում կրակ բացած տղամարդն ինքնասպան է եղել ձերբակալությունից առաջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Նրա ինքնությունը պարզվում է:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, կրակը բացվել է տեղական ժամանակով առավոտյան ժամը 7-ի սահմաններում, վնասվածքաբանության բաժանմունքում:
Չեխիայի Մորավսկոսիլեզսկի երկրամասի (այստեղ է գտնվում Օստրավա քաղաքը) ղեկավար Իվո Վոնդրակը տեղեկացրել է 6 զոհի մասին:
Օստրավայում կատարված հարձակումը դարձել է երկրորդ ամենախոշոր զանգվածային սպանությունը Չեխիայի ժամանակակից պատմության մեջ:
