«ՀայաՔվեն»-ը չի ընդունում ընտրությունների արդյունքները, պատրաստվում է պայքարի — «Փաստ»

«Փաստ»-ը գրում է, որ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը, մինչ ԱԺ ընտրությունների վերջնական ամփոփումը, հայտարարությամբ չի ընդունել նախնական արդյունքները։ Բարձր մասնակցությունը գնահատելով՝ միավորումը պնդում է, որ արդյունքները չեն արտացոլում ազատ կամքը։

Նշվում են չորս պատճառ՝ անհավասար պայմաններ (Սամվել Կարապետյանի անազատություն, ինչպես նաև Անդրանիկ Թևանյանի, Ալեքսան Ալեքսանյանի ու այլոց ձերբակալություններ), վարչական ռեսուրսի զանգվածային չարաշահում, վախի ու ատելության մթնոլորտ, օտար երկրների պաշտոնյաների միջամտություն։

«ՀայաՔվեն» անհրաժեշտ է համարում արդյունքները վիճարկել Սահմանադրական դատարանում՝ չեղարկման և նոր ընտրությունների նպատակով։ Միաժամանակ նշվում է, որ վարչախումբը մանդատ չի ստացել «ալիևյան սահմանադրություն» պարտադրելու, ԱԺ-ում միանձնյա սահմանադրական օրենքներ փոխելու և անկախ մարմինների ղեկավարներին իր դրածոներով նշանակելու համար։

Share This