Շիրակում մեկնարկել է կարկուտի և հորդառատ անձրևի հասցրած վնասների գնահատումը

Արտակարգ իրավիճակների հետևանքով հասցված վնասների Շիրակի մարզային հանձնաժողովին հանձնարարել եմ ձեռնամուխ լինել նախորդ գիշեր տեղացած ուժեղ կարկուտի և հորդառատ անձրևի հետևանքով հասցված վնասների գնահատման աշխատանքներին։

🤝Շիրակի մարզային հանձնաժողովը, համագործակցելով համայնքային հանձնաժողովների հետ, գույքագրելու է ահազանգերը, տեղում ուսումնասիրելու և ճշտելու է վնասները։

🌾🚜 Առանձին գույքագրվելու է նաև գյուղատնտեսական նշանակության հողատարածքներին և մշակաբույսերին պատճառված վնասը։

📋⚡Գործընթացը մեկնարկել է օպերատիվ և համակարգված ձևով՝ հնարավորինս արագ ամբողջական պատկեր ստանալու նպատակով։

Share This