Վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները. ի՞նչ պետք է անի ընդդիմությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է, որ ընտրությունների նախնական արդյունքներից հետո քննարկվում է՝ ընդդիմադիր ուժերը, մասնավորապես «Հայաստան» և «Ուժեղ Հայաստանը» դաշինքները, վերցնե՞ն, թե՞ չվերցնեն մանդատները։ Թերթը նշում է, որ մանդատ չվերցնելը չի վնասում Փաշինյանի լեգիտիմությանը, իսկ վերջինս ունի ԱՄՆ-ի և Եվրոպական միության աջակցությունը։

Ըստ հրապարակման, մանդատների վերցումը թույլ կտա ինստիտուցիոնալ պայքար սկսել, սահմանափակել Փաշինյանի ազդեցությունը առանցքային պաշտոնյաների նշանակումների հարցում և հակազդել անկլավների, այդ թվում՝ Տիգրանաշենի հանձնման, նոր Սահմանադրության ընդունման ու Անկախության հռչակագրի չեղարկման փորձերին։

Share This