Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է, որ կառավարական կուլիսներում կրկին ակտիվացել են խոսակցությունները վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում Արայիկ Հարությունյանի վերանշանակման մասին։ Թերթի հավաստի աղբյուրներով՝ Նիկոլ Փաշինյանը մտադիր է նրան կրկին վստահել այդ առանցքային պաշտոնը։

Տարբեր ժամանակներում պտտվել են լուրեր Հարությունյանին փոխվարչապետի կամ այլ բարձր պաշտոնների նշանակելու մասին, սակայն, ըստ «Փաստի» տեղեկությունների, նա նման ցանկություն չունի և նախընտրում է շարունակել նույն կարգավիճակում։

Թերթը գրում է, որ գործնականում Հարությունյանը համարվում է Փաշինյանից հետո Հայաստանում ամենաազդեցիկ պաշտոնյան, քանի որ տարիների ընթացքում դարձել է վարչապետի ամենավստահելի անձը։

Share This