Սերժ Սարգսյան․ Խորհրդարան անցած ուժերը պետք է որոշեն՝ վերցնո՞ւմ են մանդատները, թե՞ հրաժարվում դրանցից

Այն քաղաքական ուժերը, որոնք անցել են խորհրդարան, այսինքն՝ ում սատարել է մեր ժողովուրդը, նրանք պիտի որոշում կայացնեն, և մենք բոլորս պետք է այդ որոշմանը ենթարկվենք․ այսօր իր դատական գործով հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերի հետագա անելիքներին։

 

Իսկ ի՞նչ հնարավորություն է ՀՀ 3-րդ նախագահը տեսնում այդ ուժերի համար այս պահին, այս փուլում, այս համատեքստում․ «Շատ տարբերակներ չկան, կա՛մ մանդատները ստանում են, գնում են խորհրդարան, կա՛մ հրաժարվում են մանդատներից։ Այդ երկու ձևերի մեջ, երկու ելքերի մեջ կան և՛ առավելություններ, կան և՛ բացասական կողմեր, բայց խնդիրը ձև ընտրելը չէ, խնդիրը հստակ ռազմավարություն ունենալն է։ Երկու ձևով էլ կարելի է հասնել հաջողության»։

 

Ըստ նրա՝ փողոցային պայքարի օրակարգը միշտ էլ օգտակար է։

 

 

Share This