Չախոյան․ Ընդդիմությունը կեղծ տեղեկություն է տարածում, թե ՔՊ-ն ստացել է 0 ձայն
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է սոցիալական ցանցերում տարածվող տեղեկություններին՝ նշելով, որ ընդդիմության ներկայացուցիչները կեղծիք են տարածում այն մասին, թե 1276 ընտրող ունեցող տեղամասում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 0 ձայն։
«Կազմված արձանագրության համաձայն՝ ՔՊ-ն ստացել է 717 ձայն։ Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ ընդդիմության ստերի ու սուտասանների մասին»,- գրել է Չախոյանը։
