Աբովյանի համայնքապետը շնորհավորում է երեխաներին

Աբովյանի համայնքապետի շնորհավորական ուղերձ՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

Տարվա ամենալուսավոր տոնի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով ջերմորեն շնորհավորում եմ մեր փոքրիկներին։

Հաշվի առնելով օրվա խորհուրդը՝ հարկ եմ համարում ընդգծել, որ Աբովյանի համայնքապետարանի գործունեության հիմքում դրված է երեխաների լավագույն շահը։ Իմ անմիջական հետևողականությամբ համայնքային ենթակայության նախադպրոցական, մարզական և մշակութային հաստատություններում իրականացվում են լայնածավալ աշխատանքներ՝ երեխաների համար անվտանգ, առողջ միջավայր, ինչպես նաև անհրաժեշտ շենքային, կենցաղային և ուսումնական պայմաններ ապահովելու ուղղությամբ։

Սիրելի՛ երեխաներ,

բոլորիս ցանկությունն է, որ դուք լինեք առողջ ու անհոգ, ունենաք պայծառ և վառ հիշողություններով լի մանկություն։

Սիրելի՛ ծնողներ,

շնորհավորում եմ նաև ձեզ՝ բարձր գնահատելով այն մեծ ջանքերը, որոնք ներդնում եք երեխաների կրթության, զարգացման և բարեկեցիկ ապագայի կառուցման գործում։

Թող մեր երեխաները ապրեն երջանիկ ու ապահով միջավայրում՝ խաղաղ ու անվտանգ հայրենիքում։

Share This