Դավիթ Առուշանյանի շնորհավորական ուղերձը՝ հունիսի 1-ի կապակցությամբ
ՀՀ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել։
«Սիրելի՛ փոքրիկներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ ամենալուսավոր և ջերմ տոնի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։
Աշխարհի ամենագեղեցիկ ձայնը մանկան ծիծաղն է, իսկ ամենամեծ հարստությունը՝ երջանիկ մանկությունը։ Մեր պարտքն է անել ամեն ինչ, որպեսզի յուրաքանչյուր երեխայի մանկությունը լինի պաշտպանված, իսկ նրա իրավունքներն՝ ապահովված։
Յուրաքանչյուր երեխա պետք է մեծանա սիրո, հոգատարության և ուշադրության մթնոլորտում՝ ունենալով կրթվելու, երազելու և ստեղծագործելու հնարավորություն։
Կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի Հայաստանում ծնված յուրաքանչյուր մանուկ մեծանա անվտանգ և արժանապատիվ պայմաններում՝ վստահ լինելով իր ապագայի նկատմամբ։
Սիրելի՛ երեխաներ, թող ձեր սրտերում միշտ լինի բարություն, իսկ ձեր ճանապարհը՝ լի հնարավորություններով։
Շնորհավոր հունիսի
