Լոռիում խոսեցինք մարդկանց հուզող խնդիրների, նրանց սպասումների և մեր երկրի վաղվա օրվա մասին․ Գագիկ Ծառուկյան
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Լոռեցիներին բնորոշ ջերմ ու հյուրընկալ ընդունելությամբ հանդիպումներ ունեցանք Սպիտակ, Ստեփանավան, Օձուն և Ալավերդի համայնքներում։ Անկեղծ զրույցների ընթացքում խոսեցինք մարդկանց հուզող խնդիրների, նրանց սպասումների և մեր երկրի վաղվա օրվա մասին։
Հայաստանի հյուսիսային դարպասում ևս ապրում է հույսը՝ ունենալու անվտանգ, արդար և բարեկեցիկ երկիր։ Մեր ժողովրդի ուժը միասնության մեջ է, և հենց այդ ուժով են ծնվում դրական փոփոխությունները։ Սպասե՛ք լավ փոփոխությունների»։
