Հայաստանին ստիպում են ընտրել 5 միլիարդ դոլար. ԵՄ, թե՞ ԵԱՏՄ
Մայիսի 28-29-ին Ղազախստանում նախատեսվող ԵԱՏՄ գագաթնաժողովը կանցնի առանց ՀՀ վարչապետի, հայտարարել է մայիսի 21-ին ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանի փոխարեն կմասնակցի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ դա միության համար «ողբերգություն չէ», գրում է mk.ru-ն։
Ֆինանսական համալսարանի փորձագետ Իգոր Յուշկովի գնահատմամբ՝ ԵԱՏՄ-ից դուրս գալը Հայաստանին կարժենա առնվազն 5 միլիարդ դոլար (355 մլրդ ռուբլի), ինչը կազմում է ՀՆԱ-ի 15%-ը։
ԵՄ-ը, Կայա Կալլասի խոսքերով, Երևանի խնդրանքով Հայաստան կուղարկի «արագ արձագանքման խումբ»՝ ապատեղեկատվության, կիբեռհարձակումների և անօրինական ֆինանսական հոսքերի դեմ։ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հիշեցրել է, որ անհնար է համատեղել ԵՄ և ԵԱՏՄ ուղղությունները, իսկ Արարատ Միրզոյանը հայտնել է, որ Հայաստանը չի դիմել ԵԱՏՄ-ից դուրս գալու համար։
