Վախճանվել է ազգային-ազատագրական պայքարի հերոս Գևորգ Չաուշը․ պատմության այս օրը ( 27 մայիս)

1907-ին վախճանվել է ազգային-ազատագրական պայքարի հերոս Գևորգ Չաուշը (Ղազարյան)։ 1918-ին Ապարանում թուրքերը թողել են Նիգավանը և Մելիքգյուղը՝ կենտրոնանալով Ճահճուտի մոտակա բարձունքներում, իսկ Սարդարապատում կրել են կատարյալ պարտություն՝ նահանջելով դեպի Ղարաբուրուն կայարան-Ղարաբուրուն լեռ գիծը։

1441-ին Կիրակոս Ա Վիրապեցին ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս։ 1990-ին «Սասունցի Դավիթ» կայարանում զինվորների և ազատամարտիկների բախումից զոհվել են 6 ազատամարտիկներ, 2004-ին Քըրք Քըրքորյանին և Շառլ Ազնավուրին շնորհվել է «Հայաստանի Ազգային հերոս» կոչումը։

1703-ին հիմնադրվել է Սանկտ Պետերբուրգը, 1937-ին շահագործման է հանձնվել Սան-Ֆրանցիսկոյի Ոսկե Դարպասներ կամուրջը։ Տոններ՝ Ղրղզստան՝ Ղրղզստանի գրադարանների օր, Ռուսաստան՝ Սանկտ Պետերբուրգի ծննդյան օր, Նիգերիա՝ Երեխաների օր։

Share This