google.com⁠�-ին ԵՄ-ում սպառնում է հարյուր միլիոնավոր եվրոյի հակամենաշնորհային տուգանք

Եվրամիությունը պլանավորում է Google-ին (մտնում է Alphabet Inc.-ի մեջ) հարյուր միլիոնավոր եվրոյով տուգանել հակամենաշնորհային հետաքննության արդյունքների ամփոփումից հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է գերմանական Handelsblatt-ը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի աղբյուրներին։

Համապատասխան որոշման պատրաստումը գտնվում է ավարտական փուլում, պլանավորվում է այդ մասին հայտարարել ամառային արձակուրդների մեկնարկից առաջ։ Հրատարակությունը նշում է, որ Google-ի համար տուգանքը կդառնա ամենախոշորը, որը մինչ այժմ կիրառվել է ԵՄ-ում թվային շուկաների մասին օրենքի (DMA) խախտման համար։

Հետաքննությունը, որը պաշտոնապես սկսվել է 2025 թ. մարտին, ուսումնասիրել է Google-ի որոնման արդյունքների տեսակավորման պրակտիկա։ Ընկերությունը մեղադրվում է այն բանում, որ արդյունքները տրամադրելիս նախապատվությունը տալիս է սեփական ծառայություններին՝ խախտելով DMA-ը։

Google-ում պատրաստակամություն են հայտնել կարգավորել տարաձայնությունները Եվրահանձնաժողովի հետ, թեև քննադատել են ԵՄ-ում գործող կանոնների ազդեցությունը որոնողական ծառայության աշխատանքի վրա։

«Փոփոխությունները, որոնք մենք արդեն մտցրել ենք որոնման համակարգում, հաշվի առնելով DMA-ի պահանջները, հանգեցրել են այս արտադրանքի որակի՝ ողջ պատմության մեջ ամենանշանակալի վատթարացման», – ասել է ընկերության ներկայացուցիչը։

Նա հավելել է, որ Google-ի նկատմամբ պահանջներ ներկայացրած անձանց շահադիտական գործողությունների պատճառով եվրոպացիներն ստիպված են լինում օգտվել «երկրորդ կարգի ծառայությունից»:

Share This