Երևանի քաղաքապետարան-ը հունիսի 1-ին կանցկացնի երեխաների մասնակցությամբ դպրոցական ավագանու

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ կկազմակերպվի երեխաների մասնակցությամբ դպրոցական ավագանու նիստը։

«Ինչպես տեղեկացրել էինք, Երևանի քաղաքապետարանը, կարևորելով երեխաների մասնակցությունն ու ձայնի լսելիությունը քաղաքային կյանքի զարգացման և որոշումների կայացման գործընթացում, այս տարի ևս կազմակերպում է երեխաների մասնակցությամբ դպրոցական ավագանու նիստը։

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ սահմանված ժամկետում արդեն հավաքագրվել և գնահատվել են Երևանում առկա խնդիրների, մարտահրավերների և դրանց լուծումների վերաբերյալ ձեր գաղափարներն ու առաջարկությունները ներկայացնող զեկույցները։ Կհանդիպենք հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, Երևանի քաղաքապետարանում՝ միասին քննարկելու ձեր գաղափարներն ու նախաձեռնությունները»,-նշված է հաղորդագրության մեջ։

Share This