«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված կիրականացվի ուժեղացված ծառայություն․

«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված կիրականացվի ուժեղացված ծառայություն․ Ոստիկանապետը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

 

ՆԳՆ Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը մայիսի 20-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ մայիսի 22-23-ը «Վերջին զանգի» միջոցառումների ընթացքում հասարակական կարգի պահպանման ու անվտանգության ապահովման պատշաճ կազմակերպման նպատակով։

 

Մասնակցում էին Ոստիկանության ղեկավար կազմը և համակարգի կառուցվածքային ու տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներ։

 

Նշվել է, որ հանրապետության 1051 դպրոցներում, ինչպես նաև ժամանցի վայրերում անցկացվող միջոցառումների ժամանակ պատշաճ ծառայություն իրականացնելու նպատակով նախատեսվել է կիրառել հավելյալ անվտանգային մեխանիզմներ։

 

Մանրամասները՝ https://mia.gov.am/2026/05/20/lastcall/

 

Տեսանյութը՝ https://youtu.be/htKNe8zOOi4

Share This