Բագրատ արք. Գալստանյանը կալանավայրից նամակ է հղել Արփինե Սողոյանին՝ նրան շնորհակալություն հայտնելով խիզախության և սկզբունքայնության համար

Բագրատ սրբազանը կալանավայրից նամակ է հղել Արփինե Սողոյանին, ով օրեր առաջ վարչապետի հետ հայտնի միջադեպի կիզակետում էր։

 

«Սիրելի՛ տիկին Արփինե, ամբողջ սրտով և սիրով իմ երախտագիտությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ` Ձեր խիզախության, սկզբունքայնության և անսակարկ սիրո համար:

 

Դուք ամբողջացնում եք նվիրյալ հայ կնոջ, մոր, քրոջ, Հայրենիքի նվիրյալ հայուհու նկարագիրը:

 

Դուք մեկ-մենակ կանգնեցրիք չարիքի արշավանքն և կանգնեցիք չարիքի և իր չարքախմբի առջև` բարձրացնելու ճշմարտության կողմը և բարձրաձայնելու ճշմարտության մասին, որից այնքան սարսափում է ստի մունետիկը:

 

Ճշմարտությունն ու արդարությունը չեն կարող լռել, որոնք այս անգամ դարձյալ աղաղակեցին և կյանք ստացան Ձեր խրոխտ կեցվածքով:

 

Խոնարհումս, սերս, զորակցությունս Ձեզ, և աղոթքս Ձեր և Ձեր ընտանիքի համար:

 

Աստված օրհնի ու պահպանի Ձեզ:

 

Սիրով և աղոթքով` Բագրատ արք. Գալստանյան

 

Հուսամ` հունիսի 7-ին մեր երկրում գժանոցի դռները հավետ կփակվեն»,- գրված է նամակում։

 

 

Share This