Որտե՞ղ են Հայաստանի տնտեսական շղթաների խաթարման արմատները. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայաստանի տնտեսության ներկա վիճակը բնութագրվում է բազմաթիվ բարդություններով, որոնց արմատները ոչ միայն արտաքին գործոնների ազդեցության, այլև ներքին կառավարչական անարդյունավետության ու ռազմավարական պլանավորման բացակայության մեջ են։
Արտահանման, առևտրային և մատակարարման շղթաների խաթարումները, որոնք վերջին ամիսներին առավել քան սրվել են, բացահայտում են Հայաստանի տնտեսական կառավարման դաշտում առկա բացերն ու խոցելիությունները։ Իսկ խոցելի իրավիճակի պայմաններում հարկավոր է խորքային վերլուծության ենթարկել այն իրողությունները, թե ինչպես են առանձին դեպքերը վերածվում համակարգային ձախողումների՝ վնասելով բիզնես միջավայրը, հարվածելով արտահանմանը և ռիսկեր ստեղծելով ընդհանուր տնտեսական կայունության համար։
