Թրամփը սպառնացել է Իրանին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «ոչ մի կապ չունի» կիրակի երեկոյան Իրանի վրա կատարված հարձակման հետ։Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը Truth Social սոցիալական ցանցում սպառնացել է, որ ԱՄՆ-ն աննախադեպ մասշտաբով կհասցնի իր զինված ուժերի ողջ հզորությունը Իրանի վրա, եթե այն որևէ կերպ հարձակվի ԱՄՆ-ի վրա։Թրամփը կրկին համոզմունք է հայտնել, որ ԱՄՆ-ն «կարող է հեշտությամբ համաձայնության գալ» Իրանի ու Իսրայելի միջև և վերջ դնել երկրների միջև «արյունալի հակամարտությանը»։
