Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով

Հանրապետության տարածքում 15-17-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 18-ի կեսօրից հետո, 18-ի գիշերը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 15-16-ին աստիճանաբար կնվազի 4-7 աստիճանով։

Share This