ՍՏԵՂԾՎՈՒՄ Է «ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵՆ»
Ազատությունը կուսակցական պատկանելություն չունի։
Ազատությունը մարդու բնական, անօտարելի և հիմնարար իրավունքն է։
Ստեղծվում է «Վարդան Ղուկասյանի ազատության կոմիտեն»՝ որպես ապաքաղաքական, բաց և համախմբող կառույց, որի նպատակը Վարդան Ղուկասյանի ազատության իրավական և հանրային պահանջի շուրջ համախմբումն է։
Կոմիտեին կարող են անդամակցել անհատներ, հասարակական և քաղաքական ուժերի ներկայացուցիչներ՝ Հայաստանից, Սփյուռքից և աշխարհի ցանկացած երկրից՝ անկախ ազգությունից, սեռից, դավանանքից, քաղաքացիությունից, կուսակցական պատկանելությունից և քաղաքական հայացքներից։
Մեզ կարող են բաժանել գաղափարները, քաղաքական դիրքորոշումները և հազարավոր կիլոմետրերը, բայց մեզ միավորում է իրավունքի մեկ անբեկանելի սկզբունք՝ մարդու ազատությունը չի կարող լինել քաղաքական շահարկման, հաշվարկի կամ սակարկության առարկա։
ՄԻԱՑԵ՛Ք ԿՈՄԻՏԵԻՆ
Կոչ ենք անում Հայաստանի, Սփյուռքի և աշխարհի տարբեր երկրներում ապրող բոլոր այն մարդկանց, ովքեր ցանկանում են միանալ այս նախաձեռնությանը, անդամակցել «Վարդան Ղուկասյանի ազատության կոմիտեին»։
Միացե՛ք՝ որպես անհատ, հասարակական կազմակերպության, նախաձեռնության կամ քաղաքական ուժի ներկայացուցիչ։
Անդամակցությունը բաց է բոլորի համար։
Մենք արտոնություն չենք խնդրում։
Մենք պահանջում ենք իրավունքի վերականգնում։
Աշխարհի որ ծայրում էլ լինենք՝ մեր ձայնը կարող է հնչել որպես մեկ միասնական պահանջ.
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՆ ՇՆՈՐՀՈՒՄ. ԱՅՆ ԻՐԱՎՈՒՆՔ Է։
ԻՐԱՎՈՒՆՔԸ ՉԻ ՍԱԿԱՐԿՎՈՒՄ։
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՍՊԱՍՈՒՄ։
ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ՝ ԱԶԱՏՈՒԹՅՈ՛ՒՆ։
Առաջիկա օրերն կներկայացվի կոմիտեի կազմը, անելիքները։
