Էյֆելյան աշտարակի տնօրենը հրաժարական կտա՝  կին աշխատակիցներին  «թաքցնելու» պատճառով

Էյֆելյան աշտարակը շահագործող SETE ընկերության գործադիր տնօրեն Պատրիկ Բրանկո Ռուվոն տարեվերջին կլքի պաշտոնը՝ հինդուիստական ​​կրոնական խմբի այցի շուրջ ծագած սկանդալից հետո․ գրում է meduza.io-ն։

 

Սեպտեմբերի 5-ին BAPS հինդուիստական ​​կրոնական խմբի մոտ 100 ներկայացուցիչ այցելել էր Էյֆելյան աշտարակ։ SETE-ն ավելի ուշ հայտարարել է, որ BAPS անդամները խնդրել են, որ էքսկուրսիան կազմակերպվի այնպես, որ սահմանափակվի «կանանց հետ շփումը», և, հետևաբար, աշտարակի կին աշխատակիցներին «պահել» են, մինչ պատվիրակությունը շրջել է աշտարակով։

 

Associated Press-ի փոխանցմամբ՝ անկախ ընկերության անցկացրած հետաքննությունը մի շարք խախտումներ է հայտնաբերել այցի կազմակերպման գործում։ Սա հանգեցրել է նրան, որ «կին աշխատակիցները զրկվել են այդ օրն այցին մասնակցելուց, ինչն անընդունելի իրավիճակ է», – ասվում է SETE-ի հայտարարության մեջ։

 

 

Share This