Ազատ է արձակվել այսօր Ոստիկանության Ավանի բաժին բերման ենթարկված իշխանական բլոգեր Georg X անունով հանդես եկող բլոգեր Գեորգի Թարջումանյանը
Նա սոցցանցերում հայտնի է որպես ՔՊ-ի եւ հենց Նիկոլ Փաշինյանի տեսակետները ակտիվորեն տարածող բլոգեր։
Բլոգերինառավոտյան էին բերման ենթարկել Ավանից` առանց համարանիշի <<Տեսլա>> մակնիշի մեքենայով, որը նա վարել է առանց վարորդական իրավունքի։
Մեքենան տուգանային հրապարակ է տեղափոխվել եւ սա ըստ ոստիկանների խոսքով` արդեն տասնյակ անգամ կրկնվող դեպքերից մեկն է։ Ի դեպ դատալեոսում այս երիտասարդը մի քանի գործով է անցնում` վարորդական իրավունք չունենալով մեքենա վարելու եւ տուգանքների պատճառով։
Amvion.news -ին հայտնեցին, որ մի քանի անգամ տուգանային հրապարակում տարատեսակ մեքենաներով հայտնված բլոգերը կարողանում էր ջրից չոր դուրս գալ` իր իշխանական հայացքների պատճառով։
Փաստացի նա վարորդական իրավունք չունենալով կրկնել է հանցանքը ու ազատության մեջ է, մինչդեռ առանց համարանիշերի առանց վարորդական իրավունքի վարելու ենթադրում էր մի քանի տարվա ազատազրկումը ` Որ օր 344 հոդվածի հատկանիշներով։
Իսկ ինչ հիմքով է 2026 թ. երրորդ անգամ բերման ենթարկվում պրոիշխանական բլոգերը եւ ինչու ազատ արձակվեց, ՆԳՆ ից տվեցին հետեւյալ պարզաբանումը.
<<Նշված անձը հրավիրվել է Պարեկային ծառայություն, առանց վարորդական իրավունքի վկայականի և առանց համարանիշի տրանսպորտային միջոց վարելու համար կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ, նաև հաղորդում կներկայացվի Քննչական կոմիտե>>։
