Էրդողանը կմեկնի Ալբանիա․ այնտեղ է նաև Նիկոլ Փաշինյանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմեկնի Ալբանիա՝ մասնակցելու «Եվրոպայի քաղաքական համայնքի գագաթնաժողովին»: Այս մասին հայտնում է Էրմենիհաբերը:
Գագաթնաժողովի շրջանակներում նախատեսվում են մի շարք երկկողմ հանդիպումներ:
Ակնկալվում է, որ Էրդողանը շփումների օրակարգում է պահելու Ստամբուլի ռուս-ուկրաինական բանակցությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցերը:
Հավելվում է նաև, որ Թուրքիայի նախագահը հանդիպումներում անդրադառնալու է Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակին և Իսրայելի կողմից իրականացվող գործողություններին:
Նշենք, որ գագաթնաժողովին մասնակցելու է 48 երկրի առաջնորդ, ինչպես նաև Եվրախորհրդի, Եվրախորհրդարանի և Եվրոպական հանձնաժողովի ղեկավարները:
