Ես լիովին աջակցում եմ Իրանին․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝  «լիովին աջակցում է Իրանին», սակայն հավելել է, որ երկիրը «միջուկային տերություն չի լինի»: Այս մասին հայտնում է CNN-ը։

«Նրանք միջուկային տերություն չեն լինի», – ասել Է Թրամփը։ Սպիտակ տան ղեկավարի մեկնաբանությունները հնչել են այն ֆոնին՝ ինչպես են նրա վարչակազմի անդամները շաբաթներ շարունակ մասնակցել Իրանի և ԱՄՆ-ի միջև կարևոր միջուկային բանակցություններին:

Ըստ պարբերականի՝ այն, որ բանակցություններն ընդհանրապես տեղի են ունենում, բեկումնային է: Երկու երկրներն էլ պատրաստակամություն են հայտնել վեճերը լուծել դիվանագիտական ճանապարհով։ Առանցքային հարց է մնում Իրանի պահանջը՝ շարունակել ուրանի հարստացումը իր միջուկային ծրագրի համար, որը, ինչպես Թեհրանն է պնդում, խաղաղ բնույթ է կրում, իսկ ԱՄՆ-ն անվանում է «կարմիր գիծ»:

Share This