Որ ֆուտբոլիստները կհեռանան «Ռեալից» Ալոնսոյի նշանակումից հետո

 

Խաբի Ալոնսոն, ով մոտ է «Ռեալ Մադրիդը» գլխավորելուն, մտադիր է հաջորդ մրցաշրջանում օգտագործել Կիլիան Մբապեի և Վինիսիուս Ժունիորի հարձակվողական զույգին։Այս մասին հաղորդում է Cadena Ser-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 43-ամյա մարզիչը մտադիր է հանդես գալ 5-3-2 կամ 4-4-2 սխեմայով։ Միևնույն ժամանակ, հարձակվող Ռոդրիգո Գոեսը չի մտնում իսպանացի մասնագետի ծրագրերի մեջ և կարող է հեռանալ թիմից այս ամռանը։

Բացի այդ, Ալոնսոյի ծրագրերում ներառված չեն կիսապաշտպան Լուկա Մոդրիչը և աջ պաշտպան Լուկաս Վասկեսը։

Share This