Հունաստանի ափերի մոտ 6,1 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Հունաստանի ափերի մոտ 6,1 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Նրա խոսքով՝ էպիկենտրոնը գտնվել է Էգեյան ծովի Կարպատոս կղզուց 66 կմ հարավ։ Այնտեղ ապրում է մոտ 2,2 հազար մարդ։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 14 կմ խորության վրա։

Share This