Թրամփը կարևոր հայտարարություն կանի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է կարևոր հայտարարություն անել մայիսի 8-ին կամ 9-ին՝ Սպիտակ տանը Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ հանդիպման ժամանակ։

Ամերիկացի առաջնորդը շեշտել է, որ սա կլինի «վերջին տարիների ընթացքում որևէ կոնկրետ թեմայի վերաբերյալ արված ամենակարևոր հայտարարություններից մեկը»՝ «շատ կարևոր թեմա»։

Սակայն Թրամփը չի մանրամասնել, թե ինչ թեմայի մասին է խոսքը, բայց նշել է, որ հայտարարությունը շատ դրական կլինի։

Share This