Ֆրիդրիխ Մերցը չի հավաքել անհրաժեշտ թվով ձայներ Գերմանիայի կանցլեր ընտրվելու համար

ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ՝ Գերմանիայի կանցլեր ընտրվելու համար։

Բունդեսթագում քվեարկության առաջին փուլում Մերցը ստացել է 310 կողմ, 307 դեմ ձայն, անհրաժեշտ մեծամասնությունը կազմել է 316 ձայն, գրել է Focus-ը։

Այս դեպքում, ինչպես նշել է Focus-ը, Բունդեսթագը կարող է կանցլեր ընտրել քվեարկությունից հետո 14 օրվա ընթացքում։ Քվեարկության ցանկացած փուլ կարող է լինել, սակայն թեկնածուն դեռ պետք է հավաքի 316 ձայն՝ հաղթելու համար: Եթե ​​այս ժամկետում թեկնածուներից ոչ մեկին դա չհաջողվի, հաջորդ փուլում բավարար կլինի պարզ մեծամասնությունը։ Բունդեսթագն իր հաջորդ քվեարկությունը կարող է անցկացնել մայիսի 7-ին, նշել է Reuters-ը։ Ըստ Tagesschau-ի՝ այդ օրը արդեն նոր քվեարկություն է նշանակված։

2025թ. փետրվարի վերջին արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, որոնց արդյունքում պահպանողական ՔԴՄ/ՔՍՄ (Քրիստոնեա-դեմոկրատական​​միություն/Քրիստոնեական սոցիալական միություն) դաշինքը գրավեց առաջին տեղը, 69-ամյա Ֆրիդրիխ Մերցին համարում էին Գերմանիայի ապագա կանցլեր։ Der Spiegel-ը նշել է, որ մինչ այդ միակ դեպքը, երբ կանցլերի թեկնածուն չկարողացավ ստանալ բացարձակ մեծամասնություն, եղել է 1972թ

Share This