Հնդկաստանը Պակիստանին մեղադրել է հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պակիստանը հրադադարի ռեժիմը խախտել է 10-րդ անգամ անընդմեջ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Հնդկաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցչին։

«Մայիսի 3-ի լույս 4-ի գիշերը Պակիստանի բանակի դիրքերը վերահսկողության գծի երկայնքով դիմել են չհրահրված փոքր տրամաչափի զենքերից կրակի», – ասել է խոսնակը։

Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հավելել է, որ հրադադարի ռեժիմը խախտվել է Կուպվարայի, Բարամուլլայի, Պունչի, ինչպես նաև Ռաջաուրիի և Մենդհարի շրջակայքում։ Խախտումներ են գրանցվել նաև Ջամմուի և Քաշմիրի Նաուշերա, Սանդերբանի և Ախնուր շրջաններում: Հնդկաստանի ՊՆ խոսնակը հայտարարել է, որ հնդկական բանակը կրակին արձագանքել է «արագ և համաչափ»։

Share This