Դատարանը գթասրտությունից հետաձգել է սերիական մարդասպանի մահապատիժը, որը ողջ է մնացել մահացու ներարկումից
ԱՄՆ Այդահո նահանգի դաշնային դատավորը հետաձգել է սերիական մարդասպան Թոմաս Քրիչի մահապատիժը դրա իրականացումից ընդամենը մեկ շաբաթ առաջ և մի քանի ամիս անց այն բանից հետո, երբ նա ողջ էր մնացել անհաջող մահապատժից հետո, հայտնում է CNN-ը։
74-ամյա Քրիչը ողջ էր մնացել փետրվարին մահացու ներարկումից հետո․ մահապատիժն իրականացնողները չէին կարողացել մահացու դեղամիջոցով ներարկիչները տեղադրել նրա մարմնի բազմաթիվ մասերում, ասվում է դատարանի փաստաթղթերում:
Սերիական մարդասպանի փաստաբանները հայտարարել են, որ այս տարվա սկզբին անհաջող մահապատժի փորձից հետո ևս մեկ մահապատժի իրականացումը «դաժան և անսովոր պատիժ կլինի, և կխախտի կրկնակի վտանգի սկզբունքները»:
Նրանք նաև պնդել են, որ Քրիչը «տրավմայի» է ենթարկվել ներերակային ներարկումը սկսելու ութ փորձից հետո։
«Մահապատժի անհաջող փորձից հետո միստր Քրիչին ցանկացած եղանակով մահապատժի ենթարկելու փորձը կհամարվի խոշտանգում և դանդաղ մահ», – ասվում է հոկտեմբերի 17-ի միջնորդագրում:
Իշխանությունների կողմից սերիական մարդասպան ներկայացված Քրիչը, որը խոստովանել է ավելի քան 40 մարդու սպանության մեջ, 1982 թվականին մահապատժի է դատապարտվել Ջենսենի սպանության համար, ասվում է դատարանի փաստաթղթերում:
