Բնական դեղամիջոց՝ շնչառական ուղիների հիվանդությունները բուժելու համար
Շնչառական ուղիների հիվանդությունները շատերին են անհանգստանում: Դրանցից ամենատարածվածներն են ասթման, բրոնխիտը և հազի տարբեր տեսակները:
Բաղադրությունը.
· ½ կգ կարմիր սոխ,
· ½ կգ շաքարավազ,
· 2 հատ կիտրոն,
· 1,5 լիտր ջուր
· 7 ճ.գ. բնական տնական մեղր:
Պատրաստման եղանակը.
· Մետաղյա տարրայի մեջ տաքացնել շաքարավազը՝ ոչ շատ ուժեղ կրակի վրա և անընդհատ խառնելով:
· Սոխը մանր կտրատել և ավելացնել շաքարավազին: Մի փոքր տապակել և ավելացնել ջուրը:
· Խառնուրդը եռացնել այնքան, որ ավելացրած ջրի 1/3 մասը գոլորշիանա:
· Խառնուրդը թողնել, որ սառի, այնուհետև ավելացնել մեղրը, կիտրոններից քամված հյութն ու լավ խառնել:
· Ստացված զանգվածը թրմել ամբողջ գիշեր, այնուհետև քամել և լցնել ապակյա շշի մեջ:
Օգտագործման եղանակը.
Դեղամիջոցը հարկավոր է օգտագործել ամեն անգամ ուտելուց առաջ 1 ճաշի գդալ: Այն հարկավոր է խմել, մինչև ամբողջությամբ բուժվելը:
